Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շուկան ինքն իրեն չի կարգավորվի

Շուկան ինքն իրեն չի կարգավորվի
08.10.2013 | 01:02

Պետության հեռացումը տնտեսության կառավարումից, չի համապատասխանում Հայաստանի ընթացիկ շահերին։ Իշխանությունների խնդիրն է սոցիալապես կողմնորոշված քաղաքականությունն ու տնտեսությունը միավորել հիրավի ազատական արժեքների հետ։ Հենց սա կարող է դառնալ ՀՀ ազգային գաղափարը, որը նրան առաջ կտանի։ Եվ հասունացած փոփոխություններում պետության դերը վճռորոշ է դառնում։


Ներկա տնաբույծ նոր-ազատականները ելնում են արևմտյան տնտեսական տեսությունների ունիվերսալությունից, առանց հաշվի առնելու ազգային առանձնահատկությունը։ Եվ այդ ուղին բացահայտորեն ուտոպիական է։ Չէ՞ որ նույն Արևմուտքում ֆինանսատնտեսական անկայունությունն անցած դարի վերջին անվիճարկելի դարձրեց տնտեսական գործընթացներին պետության միջամտության անհրաժեշտությունը։ ՈՒ մինչ օրս պետկարգավորումն այնտեղ զարգացած է մեծ չափով։ Մինչդեռ տնտեսությունից պետության լիակատար հեռանալու կողմնակիցները համառորեն իրենցն են պնդում։ Ես համոզված եմ, որ արդի փուլում պետական գերիշխանությունից հրաժարումը սխալ է։ Նշեմ, որ տնտեսության «գերկառավարումը» կարող է արգելակել զարգացումը, քանի որ երբ ունենք պետության կողմից վերահսկվող ոլորտներում ստեղծվող մոտ 50 % համախառն ներքին արդյունք ¥ՀՆԱ¤, ապա մենք դրանով կոռուպցիայի հիմնարար հնարավորություններ ենք թողնում, որոնք ոչնչացնում են տնտեսական զարգացման հեռանկարները։ Եվ ապա, դա այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև պետական հատվածի ընդարձակումը կարգելակի այն հաստատությունների զարգացումը, որոնք մեզ ծայրաստիճան անհրաժեշտ են արդի գլոբալացման պայմաններում։ Իմ կարծիքով, երկիրը կարիք ունի ոչ այնքան ապրանքների ու գաղափարների, որքան պետական ու շուկայական հաստատությունների մրցակցության։
Շուկայական մեխանիզմն այսօր ընդունակ է ապահովելու տնտեսության աճն ու հաշվեկշռվածությունը։ Եվ հենց պետական միջամտությունը կհանգեցնի գիտատեխնիկական առաջադիմության համար անհրաժեշտ մրցակցության, ինչը, իհարկե, բնավ չի բացառում արդյունավետ մասնավոր-պետական գործընկերությունը։ Իսկ ահա, այսպես կոչված, ռազմավարական ձեռնարկությունների արագ ու լայնածավալ սեփականաշնորհման-ծախծխման հարցին պետք է զգուշությամբ վերաբերվել։ Դա պետք է անել աստիճանաբար, առանց արտադրությանը վնաս հասցնելու։ Չէ՞ որ սեփականաշնորհում-ծախծխումը ոչ միայն փողերի հոսք է դեպի պետական գանձարան, այլև պետության գործողությունների նկատմամբ վստահության, իրոք օրինական սեփականատերերի երևան գալու հարց։
Վերլուծելով երկրի տնտեսական խնդիրների վերաբերյալ հրապարակումներն ու ձեռնարկվող միջոցների անարդյունավետության պատճառները, հանգում ես այն եզրակացությանը, որ ամեն ինչ արվում է որոշակի խմբերի ուժեղ ազդեցության պայմաններում։ Նման բան համաշխարհային պատմության մեջ եղել է և հաջողությամբ լուծվել, բայց միայն բոլոր կողմերի ներգրավմամբ։ Հիմա` մանրամասնորեն. երկրի 9/10-ը, որպես դասակարգ, ունի համախառն եկամտի զրոյական աճ։ Եվ դա աճ ապրող տնտեսության պայմաններում։ Ակնհայտ է, որ այս պարագայում ՀՆԱ-ի ամբողջ աճը յուրացնում է երկրի մյուս դասակարգը` 1/10-ը։ Իսկ քանի որ ՀՆԱ-ի ամբողջ աճը ստեղծում է ամբողջ երկիրը, ապա ստացվում է, որ այդ 1/10-ը շահագործում է 9/10-ին։ Հարց է առաջանում. այս շահագործվողներն արդյոք կարո՞ղ են շահագրգռված լինել ՀՆԱ-ի գոնե որևէ աճով, եթե նրանց այդ աճից բացարձակապես ոչինչ չի հասնում։ Պատասխանը, իմ կարծիքով, միարժեքորեն պարզ է...
Հակադրենք հիրավի ազատական արժեքները. դատարանի անկախությունը, բյուրոկրատիզմի ու կոռուպցիայի դեմ պայքարը, այսպես կոչված, «նոր-ազատականների» գաղափարների պարտադիր ենթակայությունը օրենքին։ Ահա արդեն քսան տարի նրանք պետությանը կոչ են անում լիովին «ձեռքերը լվանալ» տնտեսությունից, քարոզում են «շուկան ինքն իրեն կկարգավորի» կարգախոսը։ Նման հայացքների սխալ լինելը ԱՊՀ երկրները լիովին զգացին 90-ականներին, երբ բնական հարստությունները, փաստորեն, սեփականաշնորհվեցին մի խումբ անձանց կողմից, իսկ տնտեսական կարողությունը կրճատվեց մի քանի անգամ։ Դրա հետևանքը եղավ 1998 թ. դեֆոլտը, որը վերաճեց համապարփակ ճգնաժամի։ Ինձ վախեցնում է նաև նոր-ազատականների կոչը` կրճատելու սոցիալական ոլորտի բյուջետային ծախսերը ¥կրթություն, առողջապահություն և այլն¤։
Տնտեսական ուժերի ազատ խաղն ընդունակ չէ ապահովելու սոցիալական արդարությունն ու ՀՆԱ-ի աճը։ Իսկ սոցիալական ոլորտի պետպլանավորումը կյանքի որակի աճի առանցքային գործոններից մեկն է։ Չէ՞ որ գլխավորը սոցիալական ծախսերի հասցեականությունն ու չափն է, ոչ թե պլանավորումը որպես այդպիսին։ Հենց այդ խնդրով էլ իշխանությունները զբաղվում են. եթե դուք 10 հազարի փոխարեն 1000 դրամ կենսաթոշակ եք ստանում, ապա նշանակություն չունի, թե ինչպես է այն պլանավորվում և կանոնավորապես վճարվում, որովհետև, միևնույն է, դրանից ձեր կենսամակարդակը չի բարձրանա։ Եվ այստեղ շատ հարցեր են ծառանում, որովհետև տարբեր վճարումների չափերը բացահայտորեն անբավարար են։ Այլ բան է, որ տնտեսությունն ի վիճակի չէ դիմանալու կենսաթոշակների այլ մակարդակի։ Պետության դերը, իմ կարծիքով, դժվար է թերագնահատել ոչ միայն սոցիալական ոլորտում և տնտեսության մեջ, այդ թվում` ինովացիոն ռելսերի վրա նրա փոխադրման գործում, այլև երկրի հասարակական-քաղաքական կլիմայում։ Այսպես, ժողովրդավարության զարգացումն ու քաղաքական ազատությունները չի կարելի շփոթել պետական իշխանության սահմանափակման և, որպես հետևանք, թուլացման հետ։ Նման սցենարը կարող է երկիրը նոր ցնցումների ենթարկել։ Վերջում կարելի է հետևցնել, որ ամբողջ հասարակությանը կարող է համախմբել հիրավի ազատական սկզբունքների համակեցությունը քաղաքականության և տնտեսության սոցիալապես կողմնորոշված մոդելի հետ։

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ